Իլհամ Ալիևը գնահատել է Պուտինի դերը՝ Ղարաբաղում հակամարտության կարգավորման մեջ
  Իլհամ Ալիևը գնահատել է Պուտինի դերը՝  Ղարաբաղում հակամարտության կարգավորման մեջ
15:47     24 09 2021    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել՝ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցարույցում։

«Դա եղել է նոյեմբերի 8-ի երեկոյան։ Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք նորից զանգահարել միմյանց, որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչը տեղի ունեցող իրադարձություններում շատ ակտիվ դեր էր խաղում, նա իմ ուղերձներ փոխանցում էր Փաշինյանին (Հայաստանի վարչապետ Նիկոլին- խմբ.), իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Այդ համաձայնեցումները շարունակվում էին մինչև ուշ գիշեր։ Բաքվի ժամանակով այն եղել է նոյեմբերի 10-ը, ուստի մենք այն անվանում ենք Նոյեմբերի 10-ի հայտարարություն, իսկ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ի. Ալիևը, փոխանցում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, տեքստը վերջնական հաշվով հաջողվեց համաձայնեցնել։

«Բնական է, այն պետք է ստորագրվեր, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ խնդրեց չպնդել, որպեսզի Փաշինյանը այն ստորագրի մեր ներկայությամբ։ Ռուսաստանի նախագահը՝ շատ նրբանկատ մարդ է, շատ նուրբ, ամեն ինչին վերաբերվում է շատ հարգալից, և ես ասացի, որ չեմ համառի, ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ որ պահեր, որովհետև դա ոչ թե անձնավորության, այլ երկրի նվաստացում էր, իսկ մենք չեինք կարող մեզ թույլ տալ դա»,- ասել է Ի. Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ նրանց կապում են շատ վստահելի հարաբերություններ։

«Դա կարևոր է քաղաքական գործիչների, հատկապես հարևան երկրների քաղաքական գործիչների միջև,- վստահել միմյանց։ Սա հատկապես այն է, ինչ գոյություն ունի մեր միջև։ Եվ, անշուշտ, խորը փոխադարձ հարգանքի զգացմունքը։ Մեր նպատակները լիովին համընկնում են»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Ի. Ալիևի խոսքով, նա Ղարաբաղում պատերազմի մասին առաջին անգամ Պուտինին պատմել է հեռախոսով, հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի ղեկավարի ծննդյան օրը։

«Բնական է, մենք ռազմական գործողությունների տարբեր փուլերում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ կանոնավոր կապ ենք պահապանել։ Երբ սկսվեց պատերազմը, մեր առաջին հեռախոսազրույցը կայացավ հոկտեմբերի 7-ին, նրա ծննդյան օրը։ Ես ավանդաբար Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ։ Եվ ահա սա է եղել մեր առաջին հեռախոսազրույցը այն պահից հետո, երբ արդեն ռազմական գործողությունների սկզբից անցել էր 10 օր։ Մենք քննարկեցինք նաև այն հարցերը, թե ինչպես և ինչ անել, որպեսզի պատերազմը դադարեցվի»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս