Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այդ մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես ասել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեի 76-րդ նիստում տեսաձևաչափով ելույթի ժամանակ։
«Հայաստանի կողմից երկար տարիների ընթացքում Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում՝ երկարաձիգ խրամատներից, թունելներից և բունկերներից ստեղծված բազմաշարք պաշտպանական գծերի և ամրությունների ստեղծումը ապացուցում է, որ Հայաստանը ոչ մի ձևով նպատակադրված չէր վերադարձնել այդ տարածքները։
Շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը միտումնավոր ոչնչացրել է բոլոր քաղաքները և գյուղերը, ավերելով, կողոպտելով բոլոր մշակույթային և կրոնական հուշարձանները՝ դրանք վերածել է իսկական ուրբիցիդի՝ քաղաքների դեմ ցեղասպանության և կուլտուրիցիդի՝ մշակույթի դեմ ցեղասպանության։ Երևի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի ոչ մի կետում նման մասշտաբի ավերվածություն չի եղել։ Ադրբեջանի 9 քաղաքները և հարյուրավոր գյուղեր Հայաստանի կողմից ջնջվել են երկրի երեսից։ Հայաստանը աշխտել է ջնջել այդ տարածքներում դարերով ապրող ադրբեջանական ժողովրդի հետքը։ Աղդամը ենթարկվել է այնպիսի ավերվածությունների, որ այն անվանում են «Կովկասի Հիրոսիմա»։ Ֆիզուլի քաղաքի օկուպացիայից ազատագրումից հետո, մեր բանակը չկարողացավ այնտեղ գտնել անվնաս մնացած գոնե մի շենք, որպեսզի դրա վրա կանգնեցնել մեր դրոշը։
Հայկական օկուպացիայի տակ գտնված տարածքներում 67 մզկիթներից 65-ը հիմնովին ոչնչացվել են, մնացած երկուսը լրջորեն վնասվել և պղծվել են, դրանք օգտագործվել են, որպես գոմ խոզեր և կովեր պահելու համար։ Սա անհարգալից վերաբերմունք է ողջ մահմեդական աշխարհի նկատմամբ։ Նույնիսկ գերազմաններ են պղծվել և ոչնչացվել։
Ազատագրված տարածքները այցելելու ժամանակ օտարերկրյա դիվանագետները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և օտարերկրյա լրագրողները դարձել են՝ Հայաստանի կողմից կատարված բարբարոսության ականատեսներ։ Միջազգային մամուլը և անկախ փորձագետները մանրամասն փաստագրել ու լուսաբանել են՝ քաղաքների ու գյուղերի, այդ թվում նաև ադրբեջանական ժողովրդի մշակույթային և կրոնական ժառանգության ամբողջ ոչնչացումը։
Ադրբեջանը ՄԱԿ-ում յուրաքանչյուր երկրի ներկայացուցչությանը հանձնել է օկուպացիայից առաջ և հետո մեր քաղաքների ու գյուղերի վիճակը տպավորող հակիրճ տեղեկատվույունից և լուսանկարներից բաղկացած պատկերազարդ գիրք։ Գրքում արտացոլում է Ադրբեջանի կրոնական և պատմական հուշարձանների լիովին ոչնչացումը։
Հայաստանը Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում կատարել է էկոցիդ՝ ցեղասպանություն շրջակա միջավայրի դեմ։ 60 հազար հեկտար մեր անտառները ոչնչացվել, ծառահատվել և կողոպտվել են, մեր հողերը և գետերը ախտոտվել ու թունավորվել են։
Հայաստանը նախկին օկուպացված տարածքներում մեր ջրապաշարները օգտագործել է արհեստական էկոլոգիական աղետի ստեղծման համար։ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 2016 թվահանին ընդունելով՝ «Ադրբեջանի ճակատամերձ շրջանների բնակիչներին ջրից դիտավորյալ զրկում» խորագրով բանաձևը՝ Հայաստանի կառավարությունից պահանջեց վերջ տալ ջրապաշարները, որպես քաղաքական ազդեցության և ճնշման գործիք օգտագործելուն»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։