Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
«Ի սկզբանե պետությունը լուրջ քայլեր ձեռնարկեց բնակչությանը պաշտպանելու և համավարակի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Հունվարի կեսերից Ադրբեջանը նախաձեռնեց պատվաստումների արշավ»,-հիշեցրել է պետության ղեկավարը:
Նա հավելել է, որ համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է առնվել, և կարանտինային ռեժիմն աստիճանաբար մեղմացվել է:
Երկրի ղեկավարը նշել է, որ համավարակի դեմ պայքարում Ադրբեջանի ջանքերը միջազգայնորեն ճանաչված են: Երկիրը ձեռնարկել է բոլոր միջոցները սեփական ֆինանսական միջոցների հաշվին, ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը: