Ադրբեջանը հայտեր է ներկայացրել ՌԴ-ին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:
|
«Բնականաբար, այժմ մենք ուսումնասիրում ենք նոր մշակումները, այժմ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա», - ասել է Ադրբեջանի ղեկավարը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը լավ աշխատանք են կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Իլհամ Ալիեւ վստահություն է հայտնել, որ ապագայում երկու երկրների համագործակցությունը կշարունակի աճել:
Հեշթեգներ.
Գերագույն-Գլխավոր-Հրամանատար
Իլհամ-Ալիեւ