Այս ամսվա ընթացքում ես բազմիցս ասել եմ և կարող եմ կրկին ասել, որ եթե Հայաստանի վարչապետը պարտավորվի ազատել մնացած տարածքները, մենք պատրաստ ենք կանգ առնել այսօր: Նա դեռ նման պարտավորություն չի ստանձնել»:
Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Երբ նրան հարցնում են փոխզիջումների մասին, նա միշտ խոսում է ինքնորոշման մասին: Բայց ինքնորոշումը փոխզիջում չէ, որը նրանք պետք է անեն: Նրանց փոխզիջումը պետք է լինի բոլոր գրավյալ տարածքներից դուրս գալը` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և հիմնական սկզբունքների:
Հիմնական սկզբունքներն ասում են, որ նախ պետք է ազատել հինգ շրջան, ապա երկու շրջան: Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան: Ուստի նա պետք է ասի, որ իր զորքերը դուրս կբերի Աղդամի, Կալբաջարի և Լաչինի շրջանների գրավյալ տարածքներից: Սակայն նա հայտարարություն չի անում: Դա ցույց է տալիս, որ նա չի ցանկանում, որ պատերազմը դադարի»,- նշել է Նախագահը: