Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս:
Երկրի ղեկավարն ասաց. «Իմ սիրելի եղբայր, ինչպես ասաց պարոն Նախագահը, Թուրքիան միշտ կանգնած է եղել Ադրբեջանի կողքին:
Այս ընթացքում մեր միասնությունն էլ ավելի ամրապնդվեց: Ինչպես գիտեք, այժմ Հայրենական պատերազմը շարունակվում է, լավ արդյունքներ կան, շատ քաղաքներ և գյուղեր ազատագրվել են օկուպանտներից: Ես այդ մասին գրեթե ամեն շաբաթ տեղեկացնում եմ Ադրբեջանի ժողովրդին: Այսօր կհայտարարվի օկուպացիայից նոր գյուղերի ազատագրման մասին: Նախնական տեղեկատվությունն արդեն հասել է: Հուսանք, որ մենք կշարունակենք այս արդար գործը մինչև վերջ, կվտարենք բռնազավթիչներին մեր հողերից»: