Իրանում տեղի է ունեցել «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈԹ+Լուսանկարներ
15:25
25 08 2021
Իրանի Էնզելի քաղաքում կայացել է «Ծովի գավաթ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ – ին, արարողությանը մասնակցել են մասնակից երկրների պատվիրակությունները, ռազմական կցորդները, լրագրողներ և այլ հյուրեր:
Նախ, հրապարակ են բերվել «Միջազգային բանակային խաղեր»-ի և «Ծովի գավաթ» մրցույթի դրոշները:
Բարձր գնահատելով «Ծովի գավաթ» մրցույթի նշանակությունը` արարողության ժամանակ ելույթ ունեցողները խոսել են մերձկասպյան երկրների միջև համագործակցության զարգացման գործում դրա դերի մասին:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Համզա Կավյանին ողջունել է արարողության մասնակիցներին և հյուրերին՝ ընդգծելով, որ «Ծովի գավաթ» մրցույթը կազմակերպվում է ռազմական համագործակցության, զինծառայողների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման համար: Նա հաջողություն է մաղթել թիմերին: