Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Մոսկվայի մարզում՝ Ալաբինո հրաձգարանում անցկացվող մրցույթին մասնակցել են 19 երկրների թիմեր:
«Տանկային բիաթլոնին» մասնակցում են նաև ադրբեջանցի տանկիստները:
Մեր չորս խմբերը մրցում են երկրորդ դիվիզիոնում՝ 11 թիմերի շրջանում: Մրցումներին մասնակցող ադրբեջանցի տանկիստների մեծ մասը մասնակցել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Սաքիթ Վերդիևը նշել է, որ ադրբեջանցի տանկիստները այս տարի ևս բարձր տեղեր կգրավեն:
Այսօր ադրբեջանցի տանկիստները կմրցեն Բելառուսի, Ղազախստանի և Սերբիայի խմբերի հետ:
Հայաստանն այս անգամ չի մասնակցում «Տանկային բիաթլոնին»: