Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Միջազգային բանակային խաղեր-2021-ի շրջանակներում « Ծովի գավաթ» մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
Փոխ-ծովակալ Թահիրին գոհունակություն է հայտնել՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումից և հաջողություններ մաղթել Ադրբեջանին այս մրցույթում:
Առաջին աստիճանի կապիտան Հաբիբ Խալիլովը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ այս տարի «Ծովի գավաթ» մրցումները Իրանում կազմակերպելու համար: Նա ընդգծել է, որ մրցույթն անցկացվում է՝ մասնակից երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով: