Շարունակվում է «Երեք եղբայր - 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը
 Շարունակվում է «Երեք եղբայր - 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը
12:32     14 08 2021    
Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է «Երեք եղբայր - 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը, հաղորդում է Zinvor.info-ն:

Համաժողովի ժամանակ քննարկվում են համատեղ վարժանքների ծրագիրն ու նպատակը, առաջադրված խնդիրները, մասնակիցների թիվը և կազմակերպչական այլ հարցեր:

Նշվում է, որ «Երեք եղբայր - 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան   Թուրքիա  


Լրահոս