Հետևաբար, երբ մենք ասում ենք, որ ցանկանում ենք հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ես իրավաբանորեն ճիշտ եմ և իմ ասածը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիեւը «Fox News»-ին տված հարցազրույցում:
Մեր երկրի ղեկավարն ասել է, որ այն, ինչ հեռուստաընկերության թղթակիցն ասաց դիվանագիտական լուծման (Լեռնային Ղարաբաղի «անկախության» պահպանում - խմբ.) վերաբերյալ, ճիշտ չէ. «Որովհետեւ մենք միջնորդներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից ոչ մի ծրագիր չենք ստացել Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու վերաբերյալ»:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության ծրագրում ինքնավարության հարցն էլ չի եղել:
«Խաղաղության ծրագիրը նախատեսում է վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջակայքում գտնվող բոլոր գրավյալ տարածքները, որտեղ ապրում էին ադրբեջանցիներ և ավելի քան 700,000 ադրբեջանցիներ էթնիկորեն մաքրվել են: Իրականությունները, որոնց մասին դուք խոսում եք (Fox News-ի թղթակից - խմբ.) այն իրողություններն են, որոնք ստեղծվել են Հայաստանի ագրեսիվ անջատողականության և ադրբեջանցիների էթնիկական մաքրումների արդյունքում: Բոլոր ադրբեջանցիները վտարվեցին Լեռնային Ղարաբաղից, պատերազմից առաջ այնտեղ կար 40 000 ադրբեջանցի, բոլոր ադրբեջանցիները՝ 700 000 մարդ վտարվեցին Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններից»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը: