«Մենք պետք է պաշտպանվեինք և պատասխանեինք». Նախագահ
 «Մենք պետք է պաշտպանվեինք և պատասխանեինք».  Նախագահ
14:24     25 10 2020    
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմը չի սկսել: Մինչ այժմ ոչ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչ մեզ մոտ այդ հարցը չի բարձրացրել: Հայաստանը հարձակվեց սեպտեմբերի 27-ին և նպատակ ուներ ամբողջովին խափանել բանակցային գործընթացը:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը:

Նշելով, որ հուլիսին Հայաստանը նույնն արեց, մեր պետության ղեկավարն ասաց. «Այդ ժամանակ նրանք հարձակվեցին հայ-ադրբեջանական սահմանին գտնվող մեր ուժերի վրա: Նրանք կրեցին դառը պարտություն: Այնուհետև օգոստոսին նրանք դիվերսիոն խումբ ուղարկեցին՝ ներթափանցելու մեր ռազմական դիրքերը և հարձակվելու մեր քաղաքացիական անձանց ու զինծառայողների վրա: Սեպտեմբերի 27-ին նրանք սկսեցին հրետանային ռմբակոծություններ իրենց ծանր զենքով, իսկ հարձակման առաջին ժամերին մենք զոհեր ունեցանք խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում: Մինչ այժմ զոհվել է 63 քաղաքացի, վիրավորվել՝ գրեթե 300-ը: Այսպիսով, Հայաստանն էր, որ սկսեց այս հարձակումը, մենք պետք է պաշտպանվեինք և պատասխանեինք: Մեր պատասխանը շատ համարժեք է եղել և արդյունքում մենք կարողացանք ազատագրել գրավյալ տարածքների զգալի մասը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս