Իլհամ Ալիևը շնորհավորել է Իտալիայի նախագահին
  Իլհամ Ալիևը շնորհավորել է Իտալիայի նախագահին
11:41     02 06 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իտալացի գործընկեր Սերջիո Մատարելային։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, շնորհավորանքում ասվում է.

«Հարգարժան պարոն Նախագահ,

Ուրախ եմ իմ և ադրբեջանական ժողովրդի անունից սրտանց շնորհավորել Ձեզ և Ձեր անձով՝ Ձեր բարեկամ ժողովրդին նշանակալի տարեդարձի՝ Իտալիայի Հանրապետության կազմավորման 80-ամյակի կապակցությամբ։

Իտալիան Ադրբեջանի մտերիմ բարեկամն ու հուսալի ռազմավարական գործընկերն է։ Ուրախ եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի և վստահության ոգով, իսկ մեր բազմաչափ ռազմավարական գործընկերությունն օրեցօր ընդլայնվում է և հարստանում նոր բովանդակությամբ։ Մենք առանձնակի նշանակություն ենք տալիս բոլոր ոլորտներում Իտալիայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը։

Անցյալ տարվա հոկտեմբերին Ձեր երկրորդ պաշտոնական այցն Ադրբեջան վկայում է միջպետական կապերի և մեր միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։ Այցի շրջանակներում Իտալա-ադրբեջանական համալսարանի բացմանը մեր համատեղ մասնակցությունը ամենաբարձր մակարդակով մեր երկրների միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը ցուցաբերվող ուշադրության դրսևորումն է։

Մեր քաղաքական կապերի բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում ադրբեջանա-իտալական փոխգործակցության զարգացման գործում։ Այսօր մեր երկկողմ օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը չափազանց լայն է։ Մեր համագործակցությունը, որը տարածվում է հաջող տնտեսական, առևտրային, էներգետիկ, արդյունաբերական արտադրության գործընկերությունից մինչև կրթություն և տարեցտարի ընդգրկում նոր ոլորտներ, կրում է ռազմավարական բնույթ։ Մեր առջև ծառացած հիմնական խնդիրներից են տնտեսական կապերի առկա պոտենցիալի լիարժեք իրացումը, ներդրումների, պաշտպանության, հումանիտար, այդ թվում՝ նոր ուղղություններով համագործակցության դիվերսիֆիկացումը։

Համոզված եմ, որ մենք այսուհետ ևս հաջողությամբ կշարունակենք մեր համատեղ ջանքերը՝ հանուն ադրբեջանա-իտալական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդման, մեր համագործակցության համապարփակ ընդլայնման։

Այս հաճելի օրը Ձեզ մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ մշտական բարգավաճում և բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան   Իտալիա  


Լրահոս