Իլհամ Ալիեւը Մյունխենում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ
|
|
|
|
«Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում, ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ։ Չկան փոխհրաձգություններ, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի զոհվում»։
|
Այս մասին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենում, «Բաց միջանցքների քաղաքականությո՞ւն. Տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով պանելային բանավեճի ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ։
«Մենք վերացրել ենք Ադրբեջանի տարածքով բոլոր բեռնափոխադրումների սահմանափակումները։ Մենք նաեւ շնորհակալ ենք մեր վրացի բարեկամներին այն բանի համար, որ նրանք բավական կարեւոր տարանցման հնարավորություններ են ստեղծում»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու համար Ադրբեջանը պետք է լավ հարաբերություններ ունենա հարեւանների հետ։
Նա ավելացրել է, որ խաղաղության հաստատումից հետո միջանցքն Ադրբեջանով Հայաստան եւ այնուհետեւ՝ Եվրոպա մեծ պոտենցիալ է ձեռք բերել։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Իլհամ-Ալիեւ