«Տարածքները չեն ազատագրվում դրոններով»
 «Տարածքները չեն ազատագրվում դրոններով»
15:20     24 10 2020    
Ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնվող զենքի համար:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում:

Երկրի ղեկավարն ասել է. «Մենք գնում ենք ռազմական տեխնիկա շատ երկրներից: Թուրքիան և Իսրայելը մեզ ամենաշատը ռազմական տեխնիկա մատակարարողները չեն, սա Ռուսաստանն է: Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնվող զենքի համար:

Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից և Բելառուսից: Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք գնել ժամանակակից զենքեր, որոնք կօգնեն մեր բանակին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվում է մեր կողմից: Իհարկե, մեր տարածաշրջանի ցանկացած երկիր զենք է գնում:

Աշխարհի ոչ բոլոր երկրներն են կարող իրենց ապահովել 100% ռազմական տեխնիկայով: Այնպես որ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Իհարկե, մենք վճարում ենք զենքի համար, լավ զենք ենք գնում, և դրանք մեզ օգնում են տեղում: Սակայն տարածքները չեն ազատագրվում դրոններով: Տարածքները ազատագրում են զինվորներն ու այնտեղ իրենց պարտականությունները կատարող մարդիկ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս