Միրզոյան. TRIPP-ը կկապի Ադրբեջանը Նախչըվանի, իսկ Հայաստանը՝ այլ երկրների հետ
  Միրզոյան.  TRIPP-ը կկապի Ադրբեջանը Նախչըվանի, իսկ Հայաստանը՝ այլ երկրների հետ
13:42     20 11 2025    
ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Հայաստանի համար, և որ եթե Թուրքիան դա հիմա անի, ապա դա կզրկի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր ամենամեծ մոտիվացիայից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը՝ հայկական ԶԼՄ-ների հարցին ի պատասխան։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը իսկապես կարևոր են Հայաստանի համար։

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր է։

Հայաստանը անկեղծ ջանքեր է գործադրում երկու ուղղություններով էլ։

Միևնույն ժամանակ, այս երկու գործընթացներից ոչ մեկը պայմանավորված չէ մյուսով, և եթե մենք փնտրենք դրանց միջև պատճառահետևանքային կապ, կարող է պարզ դառնալ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորումը կարող է դրական, այլ ոչ թե բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ այս գործընթացի հիմնարար սկզբունքները համաձայնեցվել են՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավասություն և փոխադարձություն։

Այս շրջանակներում ստեղծված TRIP ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախչըանի, Հայաստանը՝ այլ երկրների հետ, ինչպես նաև կկապի ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանները միմյանց հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջոցով։

Հայաստանը հետաքրքրված է և ակտիվորեն ջանքեր է գործադրում դրա արագ իրականացման համար», - հայտարարել է Միրզոյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   TRIPP