ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել բեռների մեքենաների Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ. Փաշինյան
 ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել բեռների մեքենաների Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ.  Փաշինյան
14:41     14 11 2025    
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Կլինի TRIPP ընկերություն կամ գործընկերություն. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է։ Կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք», - ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանն ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս