Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև փաստաբան, որին նա ընտրել է։
Մեղադրյալի փաստաբան Աբրահամ Բերմանը դիմել է դատարան՝ դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրա, քրեական գործի մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։
Ռուբեն Վարդանյանն աջակցել է միջնորդությանը։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ քանի որ պաշտպանության կողմից թարգմանության մեջ հակասական համարվող պահերը փորձաքննության առարկա չեն, միջնորդությունը պետք է մերժվի։
Դատավարությանը մասնակցող տուժողները նույնպես խնդրել են դատարանին չբավարարել միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 19-ին։