Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որին նրանք տիրապետում են, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։
Դատական նիստին մասնակցել են մեղադրյալ անձինք, նրանց պաշտպանները, տուժողների մի մասըը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքին աջակցող դատախազները։
Տուժող, Խոջալուի բնակիչ Ֆարման Մամեդովը, իր ցուցմունքներում հայտնել է, որ գերի է վերցվել 1992 թվականի փետրվարի 27-ին՝ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը իրականացված ցեղասպանության հաջորդ օրը։ Նրա խոսքով՝ գերեվարման պահին նա 10 տարեկան է եղել, և ականատես է եղել, թե ինչպես են գնդակահարել գերիներից մեկին։ Պատասխանելով պետական մեղադրող Վուսալ Աբդուլլաևի հարցերին, Ֆ. Մամեդովը նշել է, որ նրանք գերության մեջ անցկացրել են 10 օր։ Այս ընթացքում, ըստ նրա, նա և գերության մեջ գտնվող բոլոր ադրբեջանցիները խոշտանգումների են ենթարկվել։
Մեկ այլ տուժող, Սուլեյման Հուսեյնովի որդին՝ Ջամալեդդին Հուսեյնովը, վկայել է, որ գերի ընկնելիս նրան գլխի հետևի մասում հրացանի կոթով հարված են հասցրել, և նա կորցրել է գիտակցությունը։ Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր։ Գերիության ժամանակ նա պահվել է Ասկերանում, Խանքենդիում և Շուշայի բանտում։ Նրա խոսքով՝ նա և մյուս պատանդները գերության մեջ գտնվելու ընթացքում խոշտանգումների են ենթարկվել։ Շուշայի բանտում բանտարկյալներին տանջողներից նա հիշում էր «Ալյոշա» և «Մակ» մականուններով հայերի։
Տուժողները պատասխանել են նաև մեղադրյալների, նրանց պաշտպանների և իրենց ներկայացուցիչների հարցերին։
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 17-ին։