Աստանայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Աստանայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
11:07     21 10 2025    
Հոկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Ակորդա» նախագահական պալատում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

«Ակորդա» նախագահական պալատում պատվո պահակախումբ է շարվել Իլհամ Ալիևի պատվին։ Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ղազախստանի պատվիրակության անդամները ներկայացվել են Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները՝ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին։ Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։ Իլհամ Ալիևը և Կասըմ-Ժոմարտ Տոկաևը անցել են պատվո պահակախմբի կողքով։

Պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան