Ալիևը և Տոկաևը այցելել են Աստանայի միջազգային արհեստական բանականության կենտրոն
  Ալիևը և Տոկաևը այցելել են Աստանայի միջազգային արհեստական բանականության կենտրոն
18:16     21 10 2025    
Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներն այցելել են Աստանայի Alem.AI միջազգային արհեստական բանականության կենտրոն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը (Akorda):

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իլհամ Ալիևը ծանոթացել են թվային տեխնոլոգիաների զարգացմանը և արհեստական բանականության կիրառմանը Alem.AI միջազգային արհեստական բանականության կենտրոնում։

Փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը պատվավոր հյուրերին ներկայացրել է AI-Driven Government հայեցակարգը՝ վերլուծության և պետական գործընթացների կառավարման և GovTech-որոշումների ընդունման սիտուացիոն կենտրոնը:

Այցի ընթացքում պետությունների ղեկավարներին ցուցադրվել են «Խելացի քաղաք» տեխնոլոգիաները, ռոբոտաշինության գոտին և Samruk-Kazyna նախագծերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Տոկաև  


Լրահոս