Տոկաևը Ալիևի՝ Բաքվի և Աստանայի միջև հարաբերությունների զարգացմանը ներդրման մասին
  Տոկաևը Ալիևի՝ Բաքվի և Աստանայի միջև հարաբերությունների զարգացմանը ներդրման մասին
14:39     21 10 2025    
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Իլհամ Ալիևի ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Ղազախստան Միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում՝ Ղազախստանի առաջնորդը ընդգծել է. «Հարգելի Իլհամ Հեյդար օղլու, ղազախա-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձեռք է բերվել, առաջին հերթին, Ձեր անձնական ներդրման շնորհիվ։ Ես բարձր եմ գնահատում Ձեր մշտական աջակցությունն ու ուշադրությունը այս հարցի նկատմամբ»։

Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նաև նշել է, որ ժամանակակից Ադրբեջանի բոլոր ակնառու նվաճումները անբաժանելիորեն կապված են՝ նախագահ Իլհամ Ալիևի ստեղծագործական և ուժեղ ղեկավարության հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս