Ալիև. Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները
  Ալիև. Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները
15:40     21 10 2025    
Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Պետք է նաև ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում», - հայտարարել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս