Ղազախստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության 20-ամյակը նշել են համատեղ հայտարարությամբ
  Ղազախստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության 20-ամյակը նշել են համատեղ հայտարարությամբ
16:20     21 10 2025    
Հոկտեմբերի 21-ին Աստանայում տեղի է ունեցել ստորագրված երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը (Akorda):

Նախ, նախագահներ Իլհամ Ալիևը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն՝ Ադրբեջանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ, «Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստի թիվ 1 որոշումը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» և «Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստի թիվ 2 որոշումը՝ Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների խորհրդի մասին կանոնակարգը հաստատելու մասին»։

Այնուհետև տեղի է ունեցել ադրբեջանա-ղազախական փաստաթղթերի փոխանակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան  


Լրահոս