Ալիևը՝ Բաքվի և Աստանայի միջև համագործակցության ամրապնդման մասին
  Ալիևը՝ Բաքվի և Աստանայի միջև համագործակցության ամրապնդման մասին
13:59     21 10 2025    
Հոկտեմբերի 21-ին Աստանայում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի դեմ առ դեմ հանդիպումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս հանդիպման մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ Ղազախստանն այժմ ցուցադրում է զարգացման բարձր մակարդակ, երկրում ապահովվում է սոցիալ-քաղաքական կայունություն, ամրապնդվում է տնտեսությունը։

Նախագահը ընդգծել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Կասըմ-Ժոմարտ Տոկաևի ղեկավարությամբ Ղազախստանում իրականացվող բարեփոխումներին և լիովին աջակցում է՝ արդիականացման և երկրի ներուժի ամրապնդման այս կուրսին։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակաուղղված է՝ Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։ Նախագահը հավելել է, որ այսօր նախատեսված է Բարձրագույն միջպետական խորհրդի նիստ, որտեղ կրկին կքննարկվի ընդարձակ օրակարգը և կուրվագծվեն գործընկերության ամրապնդման հետագա քայլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս