Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի անդամ, Արևմտյան Ադրբեջանի Համայնքի (ԱԱՀ) խորհրդի նախագահ Ազիզ Ալեքպերովը՝ Անկարայում անցկացված «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային կոնֆերանսից հետո:
Նա ընդգծել է, որ ԱԱՀ հիմնադրումից ի վեր դրա հիմնական նպատակը եղել է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի և նրա բնակիչների վերադարձի իրավունքի մասին ճշմարտությունը։ Ալեքպերովը վստահություն է հայտնել, որ Թուրքիան, որը միշտ աջակցել է Ադրբեջանին, նույնպես կօգնի այս հարցում.
Համայնքի նախագահը նաև ընդգծել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ ոչ միայն Թուրքիայում, այլև այլ երկրներում. «Մենք արդեն ներկայացուցչություններ ունենք Ֆրանսիայում և Նիդեռլանդներում: Մենք կշարունակենք ընդլայնել մեր աշխարհագրական ներկայությունը»: