Ադրբեջանի ՌԾՈՒ նավերի վրա անցկացվել են ռազմական նավաստիների գործնական պարապմունքներ
  Ադրբեջանի ՌԾՈՒ նավերի վրա անցկացվել են ռազմական նավաստիների գործնական պարապմունքներ
17:44     02 05 2025    
Ադրբեջանի Ռազմածովային ուժերի նավերի վրա անցկացվել են Թուրքիայի ռազմական նավաստիների հետ համատեղ գործնական պարապմունքներ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ՌԾՈՒ ծովային ուսումնական կենտրոնի նավային պատրաստության ստորաբաժանումը և Թուրքիայի Ռազմածովային ուժերի ուսումնական կենտրոնի «Yıldızlar» խումբը։

Զորավարժությունների հիմնական նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի անձնակազմերի մարտական պատրաստվածության կատարելագործումն ու փորձի փոխանակումն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ  


Լրահոս