Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց կա պայման
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց կա պայման
09:03     14 03 2025    
«Մենք ուրախ ենք հայտարարել խաղաղության և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Միաժամանակ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։ Մենք նաև ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների պաշտոնապես լուծարելու անհրաժեշտությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը այս և այլ հարցերի շուրջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս