Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Աշխատանքային խումբն իր եզրակացության մեջ մերժել է հայկական կողմի պնդումները, թե Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է խոսքի ազատության և քաղաքական գործունեության համար։ Նշված եզրակացության մեջ մասնավորապես ընդգծվում է, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի Հանրապետության կողմից մեղադրվում է մի շարք մարդկանց մահվան և մասշտաբային ավերումների, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և այլ հանցագործությունների մեջ, և նա ձերբակալվել է հենց այդ մեղադրանքների հիման վրա։
«Միևնույն ժամանակ, հայկական կողմի պնդումները, թե Վարդանյանը ձերբակալվել է իր իրավունքները պաշտպանելու համար, և այս շրջանակներում արված հայտարարությունները անհիմն են համարվել։ Աշխատանքային խմբի եզրակացության մեջ նշվում է, որ արտահայտվելու և միավորվելու ազատությունը բացարձակ իրավունքներ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, մասնավորապես ազգային անվտանգության և հասարակական կարգի հետ կապված պատճառներով: Ըստ եզրակացության՝ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը թույլ է տալիս եզրակացնել, որ նրա գործողությունները վտանգ են ներկայացրել ազգային անվտանգությանը։
Ընդհանուր առմամբ, աշխատանքային խմբի կարծիքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նշված անձի ձերբակալության և դատավարության առնչությամբ Ադրբեջանին սևացնելու արշավը բացարձակապես անհիմն է, և այդպիսով միջազգային իրավունքի նորմերը չարաշահելու հայկական կողմի հերթական փորձը ձախողվեց», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: