Մակրոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները
 Մակրոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները
12:21     14 03 2025    
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ֆրանսիացի առաջնորդը համապատասխան հրապարակում է տարածել X սոցիալական ցանցում։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հիմա ոչինչ չի խանգարում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ բացի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Մակրոն   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս