Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ուղղաթիռների օդաչուները կատարելագործում են իրենց հմտությունները. վարժանքների տեսանյութ
 Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ուղղաթիռների օդաչուները կատարելագործում են իրենց հմտությունները. վարժանքների տեսանյութ
18:45     13 03 2025    
2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ՌՕՈՒ-ի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ Պաշտպանության նախարարությունից։

Թռիչքային անձնակազմի պատրաստման մասին զեկույցներն ընդունելուց հետո, ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքները՝ ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ։

Այնուհետեւ ուղղաթիռների հսկիչ զննում է անցկացվել։

Թռիչքների պլանի համաձայն՝ ուղղաթիռները թռիթքներ են իրականացրել սահմանված երթուղիներով՝ օդ բարձրանալով իրենց բազավորման օդանավակայաններից։ Կատարվել են թռիչք-վայրէջքի, օդային հետախուզության, օդային և ցամաքային թիրախների հայտնաբերման, հրամանատարական շտաբի հետ կապի հաստատման և գործունեության այլ տեսակի վերաբերյալ։

Մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով իրականացվող ուսումնական թռիչքների ընթացքում՝ օդաչուները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ  


Լրահոս