Բայրամովը հայտարարել է միջազգային կառույցներում բարեփոխումների անհրաժեշտության մասին
 Բայրամովը հայտարարել է միջազգային կառույցներում բարեփոխումների անհրաժեշտության մասին
10:12     14 03 2025    
Մարտի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Բաքվի XII Գլոբալ ֆորումի շրջանակներում «Նոր հայացք բազմակողմանիությանը բազմաբևեռ աշխարհում» թեմայով պանելային քննարկմանը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, միջոցառմանը ելույթ ունենալով, Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է միջազգային հարաբերությունների համակարգում բազմակողմանիության թուլացման պատճառներին ու հետևանքներին, ինչպես նաև այդ խնդրի լուծման հնարավոր ուղիներին։

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհակարգում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների ընտրովի կիրառումը հեռացնում է պետություններին լուծումների հավաքական որոնումից։ Սա, իր հերթին, դժվարացնում է սպառազինությունների նոր մրցավազքների և արյունալի հակամարտությունների կանխումը, խոչընդոտում է ներառական տնտեսական զարգացմանը և գլոբալ սպառնալիքների դեմ համատեղ պայքարին, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱԳՆ  


Լրահոս