Տալլինը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
 Տալլինը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
11:11     14 03 2025    
Էստոնիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան։

«Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»,- նշել է նախարարը։


Zinvor.info

Հեշթեգներ. Տալլին   Բաքու   Երևան  


Լրահոս