Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանի կողմից անջատողական ռեժիմի «բյուջեին» հատկացվող միջոցները գրանցված են եղել որպես վարկեր, սակայն այդ վարկերն անտոկոս ու անժամկետ են եղել:
«Դա կոչվում էր «անտոկոս վարկեր»։ Այսինքն՝ մոտ ապագայում այդ միջոցները վերադարձնելու հարցը դրված չէր։ Բացի այդ,
Հայաստանում լուծվել են Ղարաբաղի կողմից «արտահանվող» և «ներմուծվող» ապրանքների մաքսային հարցերը։ Անտոկոս «վարկերի» մեջ ներառվել են նաև Հայաստանի պետական մաքսային ծառայությունից հավաքագրված միջոցները՝ կապված Ղարաբաղից «ներմուծման» և «արտահանման» հետ», - ասել է Ղուկասյանը։
Ամբաստանյալը նշել է, որ Հայաստանի միջոցով արտերկրում «ղարաբաղյան ապրանքների» վաճառքից ստացված եկամուտն ավելի քիչ է եղել, քան այն միջոցները, որոնք Հայաստանը «վարկի» անվան տակ հատկացրել է ինքնահռչակ ռեժիմին: Արկադի Ղուկասյանը նշել է` Ղարաբաղի տարածքում հայկական դրամն է շրջանառության մեջ եղել: Նա նաև հավելել է, որ ինքնահռչակ ռեժիմի պաշտպանության նախարարի և Պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարի պաշտոններում նշանակումները համաձայնեցվել
Zinvor.info