Zinvor.info-ի փոխանցմամբ՝ դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ բաց նիստին ներկա էին տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դեսպանատան աշխատակիցներ։
Դատարանում ելույթ ունենալիս Մարտին Ռայանը պատմել է, որ առաջին անգամ Ադրբեջան է եկել 2015 թվականին՝ իր ծանոթ Էմին Սուլեյմանովի հրավերով։ Նրա խոսքով՝ հետագայում որոշել է այստեղ բիզնես բացել։
«2015 թվականին ծանոթացել եմ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների հետ։ Նրանց թվում էր Ֆրեդերիկ Դևոսը, ով զբաղվում էր աշխարհաքաղաքական հետազոտություններով, մասնավորապես՝ Իրանի հետ կապված հարցերով։ Ժամանակի ընթացքում նա սկսեց հարցեր տալ Ադրբեջանի ռազմական ներուժի մասին, հետաքրքրվում էր ադրբեջանական բանակի սպառազինությամբ, պատերազմում Թուրքիայի ու Պակիստանի դերով։ «Հիմա հասկանում եմ, որ այդ հարցերը վերաբերել են հայկական հետախուզությանը»,- ասել է մեղադրյալը։
Ռայանի խոսքով՝ Դևոսը խնդրել է իրեն կիսվել տեսանյութերով, վերլուծել ռուս և իրանցի գործարարների գործունեությունը Ադրբեջանում և իրեն ծանոթացնել տեղի քաղաքացիների հետ։
«Հետագայում ես նրան ծանոթացրի Ազադ Մամեդլիի հետ, քանի որ Դևոսին պետք էր մեկը, ով լավ գիտեր Ռուսաստանը: Դևոսի գնալուց հետո նրան փոխարինեց Լորան Լոդին, ով սկսեց մեզանից ավելի վտանգավոր տեղեկություններ պահանջել»,- հավելել է նա։
Ամբաստանյալը հայտարարել է, որ իր ծառայությունների դիմաց վարձատրություն չի ստացել, սակայն կապեր է պահպանել ֆրանսիացի դիվանագետների հետ՝ հույս ունենալով ամրապնդել իր դիրքերը բիզնես միջավայրում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Zinvor.info