Ջո Ուիլսոն. Դարձնե՛նք Հարավային Կովկասը կրկին մեծ
 Ջո Ուիլսոն.  Դարձնե՛նք Հարավային Կովկասը կրկին մեծ
12:53     14 03 2025    
Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Ներկայացուցիչների պալատի անդամը գրել է Х սոցցանցի իր էջում:

«Ես ուրախ եմ իմանալ, որ երկու մեծ ժողովուրդներ՝ Ադրբեջանը և Հայաստանը, մոտ են պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր կդարձնի կայունությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանի համար և դրա սահմաններից դուրս: Եկեք դարձնենք Հարավային Կովկասը կրկին մեծ», - ասված է գրառման մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջո-Ուիլսոն   Հարավային-Կովկաս  


Լրահոս