Պակիստանցի նախարար. Ադրբեջանը շուտով կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
  Պակիստանցի նախարար. Ադրբեջանը շուտով կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
15:38     25 02 2025    
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ պակիստանյան ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը։

«Շուտով Ադրբեջանը կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը Պակիստանից, և ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը»,- ասել է Տարարը։

Փետրվարի 24-ին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Բաքվում մասնակցելով՝ Պակիստան-Ադրբեջան գործարար համաժողովին, ընդգծել է՝ երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման կարևորությունը։

«Այժմ հասել է ժամանակը, երբ Պակիստանն ու Ադրբեջանը պետք է՝ պաշտպանական ոլորտում ներկայիս հիանալի ռազմավարական հարաբերությունները տեղափոխեն շատ ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է համատեղ արտադրական ներուժ ստեղծենք պաշտպանության ոլորտում, որին երկու կողմերն էլ բացարձակապես հավատարիմ են։ Իսկ երբ ապրիլին ադրբեջանական պատվիրակությունը այցելի Պակիստան, դա կլինի պատվիրակության օրակարգի առաջնահերթ կետերից մեկը։ Մենք պատրաստ կլինենք լուրջ ու անկեղծ քննարկումների ու բանակցությունների այս հարցի շուրջ»,- ասել է Պակիստանի վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս