Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են ԱՀ պաշտպանության նախարարությունից։
Այցին մասնակցել են 17 երկրներ ներկայացնող 22 ռազմական կցորդներ։
Նախ հյուրերի համար կազմակերպված ճեպազրույցում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել ինքնաթիռների վերանորոգման գործարանի ստեղծման պատմության, զարգացման փուլերի և ընթացիկ գործունեության մասին։ Նշվել է, որ գործարանն իրականացնում է ռազմական ավիացիոն տեխնիկայի սպասարկում, վերանորոգում և արդիականացում։ Գործարանում աշխատում են պրոֆեսիոնալ ինժեներներ, տեխնիկական աշխատողներ և ռազմական ավիացիայի ոլորտի մասնագետներ՝ երկար տարիների փորձով։
Ճեպազրույցից հետո պատասխանել են ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին։
Այնուհետև պատվիրակությունը շրջել է գործարանի արտադրամասերում և անմիջականորեն ծանոթացել վերանորոգման, արդիականացման և այլ գործընթացներին: Հյուրերը բարձր են գնահատել այստեղ կիրառվող տեխնոլոգիաներն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմը։