Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։
Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա, ընդգծել է ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը։ Հատուկ ընդգծվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության նշանակությունը։
Իր հերթին, բանակի գեներալ Լ. Էրգյունը շնորհակալություն է հայտնել Հասանովին Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ նիստի շրջանակներում Բաքվում հանդիպումներ կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։
Հանդիպմանը մանրամասն մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու եղբայրական երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։