Բաքուն ԵՄ-ից պահանջում է Երևանի հետ հավասար ֆինանսական աջակցություն
 Բաքուն ԵՄ-ից պահանջում է Երևանի հետ հավասար ֆինանսական աջակցություն
09:56     27 12 2025    
Եթե Եվրոպական խաղաղության հիմնադրամը որոշի ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին, ապա նմանատիպ աջակցություն պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանն արդեն բարձրացրել է այս հարցը, երբ հիմնադրամը սկսել է միջոցներ հատկացնել Հայաստանին։

Բայրամովը նաև ընդգծել է, որ Բաքուն տեղյակ է Եվրոպական խաղաղության հիմնադրամի՝ Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու նախաձեռնության մասին։ «Եթե նման ֆինանսական աջակցություն տրամադրվի Հայաստանին, ապա այն պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին նույն չափով», - հայտարարել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ԵՄ  


Լրահոս