Ղարաբաղում առաջին անգամ կանցկացվի Ամանորյա տոնավաճառ
  Ղարաբաղում առաջին անգամ կանցկացվի Ամանորյա տոնավաճառ
11:19     26 12 2025    
Ադրբեջանի ազատագրված տարածքներում առաջին անգամ կանցկացվի «Գյուղից քաղաք» անվանումով Ամանորյա տոնավաճառ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարությունում հայտնել են, որ տոնավաճառը նախատեսված է անցկացնել Խանքենդիի կենտրոնում դեկտեմբերի 27-ից 29-ը։

«Խանքենդիի բնակիչները կկարողանան մասնակցել տոնավաճառին երեք օր և ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանք մատչելի գներով։ Տոնավաճառում տարբեր շրջաններից ֆերմերներ կվաճառեն իրենց արտադրանքը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս