Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Իլհամ Ալիևին
10:52     27 12 2025    
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմի և Ադրբեջանի Հանրապետության պետական իշխանությունների միջև լավ համագործակցությանը աջակցելու համար և հույս հայտնել, որ առկա փոխհարաբերությունների զարգացումը կշարունակի նպաստել մարդկանց կյանքում ավանդական բարոյական արժեքների հաստատմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս