Ադրբեջանը մասնակցում է ռազմածովային զորավարժությունների Թուրքիայում
  Ադրբեջանը մասնակցում է ռազմածովային զորավարժությունների Թուրքիայում
10:37     03 12 2025    
Թուրքիայում՝ «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունների ընթացքում «Ավագ դիտորդի օր» է անցկացվել։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

Զորավարժություններին մասնակցել են՝ Ադրբեջանի ռազմածովային դեսանտային խումբը, ԱՄՆ հակաահաբեկչական խումբը և Պակիստանի ծովային պարեկային ինքնաթիռը։

Զորավարժություններին հետևել են 19 երկրների ներկայացուցիչներ։

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից կազմակերպված՝ «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունները (DA-25) մեկնարկել են նոյեմբերի 22-ին։ Մինչև դեկտեմբերի 3-ը շարունակվող զորավարժությունների հիմնական նպատակն է՝ ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, դրանց պատրաստվածության գնահատումն ու մակարդակի ամրապնդումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա