Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. TRIPP նախագիծը որևէ սպառնալիք կամ ռիսկ չի պարունակում տարածաշրջանի համար
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  TRIPP նախագիծը որևէ սպառնալիք կամ ռիսկ չի պարունակում տարածաշրջանի համար
12:30     27 12 2025    
Ադրբեջանը TRIPP նախագծում որևէ սպառնալիք կամ ռիսկ չի տեսնում տարածաշրջանի համար։

Ինչպես գրում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՀ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաների՝ նախագծի վերաբերյալ հայտարարությունները։

Նախարարը նշել է, որ TRIPP-ը իրականացվում է բացառապես Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ի և Հայաստանի մասնակցությամբ։

«Հետևաբար, այս մասին հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի հայկական կողմը։ Սա Հայաստանի գործն է։ Թե ինչ ձևով նրանք կմեկնաբանեն դա՝ իրենց գործն է», - հավելել է նախարարը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Բաքուն TRIPP-ը դիտարկում է որպես հաղորդակցության նախագիծ և կարծում է, որ այն որևէ սպառնալիք կամ ռիսկ չի ներկայացնում տարածաշրջանի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   TRIPP  


Լրահոս