Ադրբեջանը նախատեսում է անցկացնել C6 երկրների մասնակցությամբ միջոցառում
 Ադրբեջանը նախատեսում է անցկացնել C6 երկրների մասնակցությամբ միջոցառում
13:45     26 12 2025    
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը (ՄՀՎԿ) 2026 թվականի ապրիլին կանցկացնի իսլամաֆոբիայի խնդրին նվիրված միջոցառում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄՀՎԿ-ի նախագահ Ֆարիդ Շաֆիևը կազմակերպության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։

Շաֆիևի խոսքով՝ Ադրբեջանում պարբերաբար անցկացվում են իսլամաֆոբիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ, և այս աշխատանքը կշարունակվի հաջորդ տարի։

«Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է նաև C6 երկրների (Ադրբեջան և Կենտրոնական Ասիայի երկրներ) մասնակցությամբ միջոցառում», - հավելել է Շաֆիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շաֆիև  


Լրահոս