Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում, խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը, բելգիական պատվիրակությունը՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Յերուն Կուրեմանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Բելգիայի միջև քաղաքական կապերը, ընդգծվել է առևտրաշրջանառության ավելացման, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների օգտագործման կարևորությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերը:
Zinvor.info