Ալիևը շնորհավորել է Իսպանիայի թագավորին
 Ալիևը շնորհավորել է Իսպանիայի թագավորին
12:57     12 10 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ֆիլիպ VI-ին և Իսպանիայի ողջ ժողովրդին այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։ Իլհամ Ալիևը թագավորին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր գործունեության մեջ, իսկ բարեկամ իսպանացի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսպանիա  


Լրահոս