Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազգին ուղղված իր ելույթի ժամանակ, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության ֆաշիստական բնույթը: Առաջին անգամը չէ, որ մեր քաղաքները ենթարկվում են կրակոցների: Գրեթե ամեն օր Հայաստանը կրակում է Թերթերի, Աղդամի, Գորանբոյի, Ագջաբեդիի և այլ քաղաքների վրա, և այս կրակի արդյունքում մեր քաղաքացիները զոհվում և վիրավորվում են: Ավելի քան 2000 տներ ավերվել կամ լուրջ վնասներ են կրել: Սակայն այդ վախկոտ գործողությունները չեն կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի կամքը»: