Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ելույթ ունենալով Շուշա վերադարձած առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողությանը, երկրի ղեկավարն ասել է. «Երեսուներկու տարի անց դուք վերադառնում եք հայրենի Շուշա։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի պատմական իրադարձության կապակցությամբ։ Երեսուներկու տարի կարոտով ապրեցիք, բայց գիտեմ, որ Շուշայի մասին ոչ մի պահ չմոռացաք, գիտեիք ու հավատում էիք, որ անպայման տուն եք վերադառնալու։ Ես էլ գիտեի, նույնպես հավատում էի, և որպես նախագահ, սկսած 2003 թվականից, ամեն ինչ արեցի ձեզ և բոլոր նախկին բռնի տեղահանվածներին հայրենի հողեր վերադարձնելու համար»։