Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում. «Մենք ծավալուն և մանրամասն քննարկումներ ենք անցկացրել Եվրամիության քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի հետ՝ ներկայացված ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների/դեսպանների մակարդակով։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական տնօրենի տեղակալ Դելֆին Պրոնկին՝ հանդիպմանը համանախագահության համար»:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըգովը։
Zinvor.info